• 06/11/2022

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասի գրեթե ողջ ճակատով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասի գրեթե ողջ ճակատով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը հարձակվում է Դոնբասի գրեթե ողջ ճակատային գծով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը` մանրամասնելով.

▪️Ռուսական զորքերը առաջ են շարժվում Բելոգորովկա, Սպորնիյ, Բախմուտսկոյե, Արտեմովսկ, Իվանգրադ, Կլեշչևկա, Օզարյանովկա, Մայորսկ, Կամենկա, Պերվոմայսկոյե, Նևելսկոյե, Մարինկա, Նովոմիխայլովկա և Պավլովկա ուղղություններով:
▪️ՌԴ Զինված ուժերն իրենց ջանքերը կենտրոնացնում են Դոնեցկի շրջանի վարչական սահմաններին հասնելու և օկուպացված տարածքը պահելու վրա։
▪️Ռուսական բանակն առաջնագծի ողջ երկայնքով գնդակոծում է Ուկրաինայի Զինված ուժերը։
▪️Ռուսական բանակը հասցրել է 6 հրթիռային և 21 օդային հարված, ինչպես նաև 60 հարձակում է իրականացրել հրթիռային կայանքներից, այդ թվում՝ կենսական ենթակառուցվածքային օբյեկտների վրա։
▪️Ռուսաստանը Խերսոնից տարհանում է խաղաղ բնակիչներին: