• 09/11/2022

Ռուսաստանը Խերսոնի մերձակայքում հետ է մղել ուկրաինական բոլոր գրոհները

Ռուսաստանը Խերսոնի մերձակայքում հետ է մղել ուկրաինական բոլոր գրոհները

Ուկրաինայի զինված ուժերի գրոհը Խերսոնի շրջանի բոլոր ուղղություններով ճահճացել է:Ռուս զինվորականները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակողական գործողությունների բոլոր փորձերը, այդ թվում՝ Սնիգիրևկայի վրա հարձակումը։ Հակառակորդը մեծ կորուստներ է կրում, ասել է ՌԴ Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։

Պաշտոնյայի խոսքով՝ օտարերկրյա վարձկանները մեծ թվով ներգրավված են եղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը։ Ռազմական թղթակիցները հայտնում են նաև, որ Խերսոնի մոտ ուկրաինական հարձակմանը մասնակցել են նաև նեոնացիստական ​​գումարտակների մարտիկները։