• 11/11/2022

Բայդենի վարչակազմը հրաժարվում է Ուկրաինային տրամադրել «Grey Eagle» անօդաչուներ. The Wall Street Journal

Բայդենի վարչակազմը հրաժարվում է Ուկրաինային տրամադրել «Grey Eagle» անօդաչուներ. The Wall Street Journal

Բայդենի վարչակազմը հրաժարվում է Ուկրաինային տրամադրել «Grey Eagle» նոր անօդաչու թռչող սարքեր: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է տրամադրել Gray Eagle MQ-1C անօդաչու սարքերը մի քանի ամիս առաջ։

«Պենտագոնը մերժել է խնդրանքը՝ մտավախություն ունենալով, որ Gray Eagle MQ-1C անօդաչու սարքերի տրամադրումը կարող է սրել հակամարտությունը և ազդանշան ուղարկել Մոսկվային, որ Միացյալ Նահանգները տրամադրում է զենք, որը կարող է թիրախավորվել Ռուսաստանի ներսում գտնվող դիրքերի վրա», – ասվում է WSJ-ում՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրներին, ովքեր ծանոթ են այդ խնդրին:

Իսկ ահա մեր աղբյուրները տեղեկացնում են, որ անօդաչուներ չտրամադրելը Մոսկվայի հետ պայմանավորվածությունների մասն է: Այդ մասին է վկայում նաեւ այն, որ ԱՄՆ-ն «Grey Eagle»-ներ չտրամադրելու մասին «արտահոսք» կազմակերպեց հենց այն օրը, երբ ռուսները դուրս եկան Խեսսոնից: