• 12/11/2022

Կիեւի խունտան տեղափոխում է Սուվորովի հուշարձանը թուրքերից իր իսկ գրաված քաղաքից

Կիեւի խունտան տեղափոխում է Սուվորովի հուշարձանը թուրքերից իր իսկ գրաված քաղաքից

Օդեսայի շրջանի Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը տեղափոխել տեղական ջրմուղի տարածք։ Խոսքը «Ջրմուղ-կոյուղու Իզմայիլ Արդյունաբերական Վարչություն» կոմունալ ձեռնարկության մասին է։

Հուշարձանը տեղափոխելու մասին որոշումը կայացվել է հոկտեմբերի վերջին։ Այժմ տեղի պատգամավորները տեղ են գտել, որտեղ Սուվորովին կտեղադրեն։

Հուշարձանը գտնվում է Իզմայիլի կենտրոնում գտնվող քաղաքային այգու տարածքում։ 1790 թվականին Սուվորովի գլխավորությամբ զորքերը գրավեցին թուրքական Իզմայիլ ամրոցը, որը գտնվում էր ժամանակակից քաղաքի տեղում։ Այսպիսով, այս տարածքը Թուրքիայից անցավ Ռուսական կայսրությանը։

Իզմայիլի գրավումը ոչ միայն մինչ այժմ իր կայուն տեղն ունի ռազմական արվեստի ակատեմիական դասագրքերում, այլ նաեւ դա մի այնպիսի իրադարձություն էր, որ կարողացավ փոխել պատմության ընթացքը: Հենց դրա արդյունքում է, որ հնարավոր դարձավ Ուկրաինա պետության ստեղծումը: Եվ ահա, այսպես է այդ նույն պետությունը երախտիքը հայտնում իրենց երկրի ստեղծման առանցքային իրադարձություններից մեկի` Իզմայիլի գրավման զորահրամանատարին: