• 13/11/2022

ԱՄՆ-ը Կիևին առաջարկել է մտածել բանակցային իրատեսական դիրքորոշման մասին. Wall Street Journal

ԱՄՆ-ը Կիևին առաջարկել է մտածել բանակցային իրատեսական դիրքորոշման մասին. Wall Street Journal

ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է նրան մտածել «իրատեսական» բանակցային դիրքորոշումների մասին, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Ըստ աղբյուրների, Վաշինգտոնը Կիևին հրավիրել է բաց լինել բանակցությունների գաղափարի նկատմամբ։

Քննարկումներին ծանոթ երկու եվրոպացի դիվանագետներ ասում են, որ Սալիվանը խորհուրդ է տվել Զելենսկու թիմին` մտածել բանակցություններում իրատեսական պահանջների և առաջնահերթությունների մասին, այդ թվում՝ վերանայել իր հայտարարած նպատակը… Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: