• 15/11/2022

Ուկրաինան աղետի եզրին է, և հետագա համազարկերը կարող են քաղաքները վերածել սառցե ամրոցների. ուկրաինական աղբյուր

Ուկրաինան աղետի եզրին է, և հետագա համազարկերը կարող են քաղաքները վերածել սառցե ամրոցների. ուկրաինական աղբյուր

Ուկրաինայի Էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն Ուկրաինայի էներգահամակարգի այսօրվա գնդակոծությունն անվանել է պատերազմի սկզբից ի վեր ամենազանգվածայինը։ Նա հավելեց, որ հարվածներ են տեղի ունենում ինչպես արտադրության օբյեկտների, այնպես էլ էլեկտրահաղորդման համակարգի վրա, ինչի պատճառով էլ սահմանվել են վթարային անջատումներ:

Մասամբ հոսանքազրկված են Լվովը, Ռիվնեն, Ժիտոմիրը, Խմելնիցկին, Օդեսան, Խարկովը և այլ քաղաքներ։

Գալուշչենկոյի խոսքով՝ այս հարձակումը կարող է ազդել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ հարեւան երկրների էներգետիկ համակարգերի վրա։

Իսկ ահա ուկրաինական արժանահավատ աղբյուրները փոխանցում են.

«Զելենսկու օֆիսում շատ լավ գիտեին, որ հաջորդ հրթիռային հարվածները չափազանց կարևոր են լինելու Ուկրաինայի համար, դրա համար նրանք շտապեցին դիմել Արևմուտքին՝ հակաօդային պաշտպանության համակարգերի համար: Բայց բացի խոստումներից, մենք ոչինչ չստացանք։ Այժմ Ուկրաինան աղետի եզրին է, և հետագա համազարկերը կարող են ոչնչացնել սննդի ամբողջ արդյունաբերությունը և քաղաքները վերածել սառցե ամրոցների: Հեշտ է պատկերացնել իրավիճակը, եթե ձմռանը նման հարված տեղի ունենա։ Ուկրաինացիներն արդեն պետք է տարբերակներ փնտրեն, թե որտեղ անցկացնել ձմեռը, քաղաքներն ամենավատ տարբերակն են։ Իշխանությունները նախազգուշացնող հայտարարությունները ձգում են մինչև վերջ, իսկ հետո կլինի, ինչպես պատերազմական գործողությունների սկզբում. բոլորը գիտեին, թե ինչ է լինելու, բայց մինչև վերջ լռեցին։»: