• 17/11/2022

ԱՄՆ-ում վախենում են, որ Ռուսաստանը կգրավի Ալյասկան

ԱՄՆ-ում վախենում են, որ Ռուսաստանը կգրավի Ալյասկան

Այն դեպքում, երբ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում, նրա հաջորդ նպատակը կարող է լինել Ալյասկային իր «հարազատ նավահանգիստ» վերադարձնելու փորձը։ Այս մասին Կիևի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը։

«Անշուշտ, Ալյասկայում մարդիկ շատ են աջակցում Ուկրաինային, քանի որ եթե Ուկրաինան պարտվի, ապա Պուտինի օրակարգում հաջորդը կլինի Ալյասկան: Նա նույն կերպ կցանկանա այն վերադարձնել, անակնկալներ չկան…»,- կարծում է ամերիկացի նախկին պաշտոնյան։

Մյուս կողմից էլ, հասկանալի է, որ սա սովորական քարոզչական տրյուկ է` Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան մասշտաբային օգնությունը սեփական քաղաքացիների աչքին արդարացնելու համար: Բայց եթե բանը հասել է նման պրիմիտիվիզմի, դա հուշում է, որ արդարացման այլ միջոցները գրեթե չեն գործում: