• 18/11/2022

ՌԴ հերթական հրթիռային գունդը անցում է կատարել «Ավանգարդ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ հերթական հրթիռային գունդը անցում է կատարել «Ավանգարդ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օրենբուրգի մարզում Յասնենսկի հրթիռային կազմավորման հերթական հրթիռային գունդը սկսեց վերազինվել հիպերձայնային բլոկով «Ավանգարդ» ռազմավարական հրթիռային համակարգով։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Ռազմավարական հրթիռային ուժերը սկսել են «Յասնենսկի» հրթիռային կազմավորման հաջորդ հրթիռային գնդի վերազինումը «Ավանգարդ» հրթիռային համակարգով։ Ներկայումս հրթիռը լիցքավորվում է արձակման հորերի մեջ»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

«Ռազմավարական հրթիռային ուժերի վերազինման համար 2022 թվականին ծրագրված միջոցառումների իրականացումը կբարձրացնի ռազմավարական միջուկային ուժերի ցամաքային բաղադրիչի մարտունակությունը՝ ռազմավարական զսպման առաջադրանքները կատարելու համար», – ասել են նաև պաշտպանության գերատեսչությունում։

Թե ինչ է իրենից ներկայացնում «Ավանգարդը», մինչ այժմ էլ քիչ բան է հայտնի: Սակայն եղած տվյալներն էլ բավական են հասկանակու համար, որ խոսքը մոլորակի մասշտաբով ամենաահեղ զենքերից մեկի մասին է: Այն է` հիմնական հրթիռի մարտագլխիկը (որով ժամանակի ընթտացքում կզինվեն նաեւ «Սարմատ»-ները) զարգացնում է մինչև 28 մախ` ձայնի 28-ապատիկ արագություն` մթնոլորտի խիտ շերտերում։ Ու տվյալ դեպքում խնդիրը ոչ թե այդ արագությանը հասնելն է, այլ այն պաշտպանիչ շետը, որն ի զորու է դիմանակ նման արագությունների ժամանակ առաջացող մի քանի հազար աստիճանին: Գումարած, այդ արագությունների ժամանակ «Ավանգարդը» նաեւ կառավարելի թռիչք է իրականացնում: Միաժամական կան նաեւ տվյալներ, որ «Ավանգարդը» վերջին փուլում գործում է միջուկային շարժիչով, այսինքն կարող է թռչել շատ երկար ժամանակ` մնալով լիովի անխոցելի գոյություն ունեցող բոլոր ՀՕՊ համակարգերի համար, ընդհուպ այն դեպքերում, եթե հաջողվի այն հայտնաբերել: Գումարենք նաեւ, որ հրթիռը զինված էլինելու 0.8-2 մեգատոննա հզորությամբ մարտագլխիկներով, եւ կարելի է մասամբ պատկերացնել, թե ինչ զինատեսակի մասին է խոսքը։