• 18/11/2022

Արևմուտքը հերքել է իր իսկ այն գնահատականները, որ ռուսական հրթիռները սպառվել են. New York Times

Արևմուտքը հերքել է իր իսկ այն գնահատականները, որ ռուսական հրթիռները սպառվել են. New York Times

Ինչպես գրում է New York Times-ը, կասկածի տակ են դրվել ուկրաինական և արևմտյան այն գնահատականները, որ ռուսական հրթիռների պաշարները սպառվել են։

Հրատարակության տվյալներով՝ Ռուսաստանին հաջողվել է ներմուծվող բաղադրիչների պաշար ստեղծել, ինչը թույլ է տալիս պահպանել «Կալիբր» հրթիռների արտադրությունը։

Հատկանշական է, որ որպես նկարազարդում, հրապարակման մեջ ներկայացվել է մի տան լուսանկար, որը խոցվել է ուկրաինական զենիթային կառավարվող հրթիռով: