• 19/11/2022

Օդեսայում սկսված բողոքի ալիքը չպետք է պատահականություն համարել. ուկրաինական աղբյուր (Տեսանյութ)

Օդեսայում սկսված բողոքի ալիքը չպետք է պատահականություն համարել. ուկրաինական աղբյուր (Տեսանյութ)

Երեկ գիշեր Օդեսայում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ կապված ուշագրավ տվյալներ են շրջանառվում ուկրաինական տեղեկատվական հարթակներում:

Ըստ այդմ, տեղի ունեցածը չպետք է պատահականություն համարել: Ավելին, որ հետայսու` «ԱՄՆ-ն այժմ հոգալու է նախագահի աշխատակազմը եւ դրա ղեկավարությանը դեռ միայն «մի փոքր ցնցելու» մասին: Ավելին, որ եթե դա չօգնի, ապա` «Նախագահականում լավ մաքրում կլինի, եւ գուցե 2023-ին ականատես լինենք, թե ինչպես է Զելենսկու «գրասենյակային Ռիշելյեն»` Երմակը պատմության մեջ կմտնի սկանդալներով, և նրա ֆինանսական «սխեմաների» հետաքննությամբ։ Ահա թե ինչ են անելու հիմա հանրապետականները: Մեր աղբյուրների կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին Ուկրաինան կբախվի բազմաթիվ քաղաքական և կոռուպցիոն սկանդալների, երբ քաղաքական «հերոսները կվերածվեն հակահերոսների»։ Ուստի Բանկովայի համար շատ կարևոր է պահպանել ակտիվ ռազմական ֆոն, որպեսզի կարողանա բոլոր խնդիրները վերագրել պատերազմին»։

Միաժամանակ, ըստ աղբյուրի, արդեն իսկ հանձնարարված է Օդեսայի բողոքողներից յուրաքանչյուրի հետ «անձնական զրույց անցկացնել»` բացատրելով, որ սրանից հետո ամեն փողոց դուրս եկողի հետ «կզրուցեն անվտանգության աշխատակիցները», եւ նրանք բոլորը «կարժանանան Կրեմիլի գործակալ կոչումին»:

«Այս գործը վերահսկում են անձամբ Երմակն ու Կիրիլ Տիմոշենկոն։ Նրանց համար կարևոր է ի սկզբանե դադարեցնել դժգոհությունը, որպեսզի այն չստանա դոմինոյի էֆեկտ ողջ երկրում»։