• 19/11/2022

Ուկրաինայում բոլոր գերմանական ինքնագնաց հաուբիցները շարքից դուրս են եկել. Bild

Ուկրաինայում բոլոր գերմանական ինքնագնաց հաուբիցները շարքից դուրս են եկել. Bild

Ուկրաինայում բոլոր գերմանական ինքնագնաց հաուբիցները շարքից դուրս են եկել: Այս մասին հայտնում է գերմանական Bild թերթը։

Գերմանիան Ուկրաինա է մատակարարել 14 ինքնագնաց հաուբից, սակայն պահեստամասերի պատվերի ժամանակացույցի սխալի պատճառով հաուբիցների արդյունավետությունը վտանգվել է։ Պաշտպանության դաշնային նախարարությունը չի կարողացել ժամանակին պատվիրել պահեստամասերի հավաքածուներ՝ զենքի համակարգերի կանոնավոր վերանորոգման համար։ Գերմանիայի կողմից մատակարարվող հրետանու մեծ մասն արդեն վերանորոգման կարիք ունի՝ ռազմաճակատում ինտենսիվ օգտագործման պատճառով։

Այդ ընթացքում տեխնիկական վերանորոգման նպատակով Լիտվա է բերվել վեց գերմանական հաուբից։ Բայց քանի որ պահեստամասեր չեն եղել, տեխնիկները ստիպված են եղել ապամոնտաժել հաուբիցներից մեկը։