• 19/11/2022

Թուրքիան ռուսական «Սարմատ» հրթիռն անվանել է Արեւմուտքի գլխավոր սարսափը

Թուրքիան ռուսական «Սարմատ» հրթիռն անվանել է Արեւմուտքի գլխավոր սարսափը

Ռուսական «Սարմատ» միջուկային հրթիռը ԱՄՆ-ի և Արևմուտքի ամենամեծ սարսափն է: Այս մասին գրում է Yeni Safak-ի թուրքական հրատարակությունը։

Նշվում է, որ «Սարմատը» 2000 անգամ ավելի հզոր է ատոմային ռումբերից, որոնք ԱՄՆ-ը նետել է ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Արևմտյան առաջնորդներն այժմ մտածում են, թե ինչպես կարող են հետ պահել Պուտինին մահաբեր զենք օգտագործելուց:

«Մեկ-երկու հրթիռն ունակ է խոցել Եվրոպայի բոլոր հիմնական մայրաքաղաքները: Հրթիռի համար լիովին հասանելի է նաև ԱՄՆ-ն»,–գրում է թերթը։