• 20/11/2022

«Արմատա» տանկը նկատվել է պոլիգոնում, որտեղ մոբիլիզացվածներին մարզում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արմատա» տանկը նկատվել է պոլիգոնում, որտեղ մոբիլիզացվածներին մարզում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Կազանի պոլիգոններից մեկում, որտեղ ներկայումս զորավարժություններ են անցնում մոբիլիզացվածները, նկատել են ռուսական բանակի Տ-14 «Արմատա» նորագույն տանկերը։

Մինչ այս նոր սերնդի տանկը հայտնվում էր միայն բանակի ֆորումներում և մայիսի 9-ի Հաղթանակի շքերթում։

Համացանցում կասկածներ կան, որ նորակոչիկները վերապատրաստվում են «Արմատա»-ով, քանի որ մարզադաշտը պատկանում է Ժուկովի անվան Կարմիր դրոշի շքանշանակիր Կազանի բարձրագույն հրամանատարական դպրոցին: Միանգամայն հնարավոր է, որ կուրսանտները տիրապետում են տանկին։