• 23/11/2022

ԿՀՎ-ն հավաքագրելու է ՀՌՕ-ից դժգոհ ռուսներին – Wall Street Journal

ԿՀՎ-ն հավաքագրելու է ՀՌՕ-ից դժգոհ ռուսներին – Wall Street Journal

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մտադիր է հավաքագրել ռուսաստանցիների, ովքեր համաձայն չեն Կրեմլի քաղաքականությանն ու հատուկ ռազմական գործողության անցկացմանը, գրում է The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակությունը։

Նյութը պնդում է, որ ԿՀՎ փոխտնօրեն Դեյվիդ Մարլոուն ասել է, որ «Ուկրաինա ներխուժումը հնարավորություններ է բացում արևմտյան հետախուզական գործակալությունների համար», որից ԿՀՎ-ն, անշուշտ, կօգտվի և կփնտրի պատերազմից դժգոհ ռուսներին՝ նրանց իր գործակալները դարձնելու համար։

«Մենք ամբողջ աշխարհում փնտրում ենք ռուսների, ովքեր նույնքան զզվում են դրանից, որքան մենք։ Մենք բաց ենք գործի համար»,- ասել է Մարլոուն։

Ծրագրերի բացահայտումը լրատվամիջոցներին նախքան դրանց իրականացումը, անկասկած, նոր խոսք է գաղտնի հետախուզության և հատուկ ծառայությունների աշխատանքի մեջ: