• 26/11/2022

Ինչ է կատարվում ուկրաինական ռազմաճակատներում (Տեսանյութ)

Ինչ է կատարվում ուկրաինական ռազմաճակատներում (Տեսանյութ)

Ցույց տալու համար, թե ինչու է ուկրաինական պատերազմը «սառել», աղբյուրը ներկայացրել է տեսանյութ, որն ամեն ինչ բացատրում է:

Այս պահին ուկրաինական ռազմաճակատներում զինտեխնիկայի շարժունակությունը տեսանյութում ներկայացված մակարդակի վրա է: Այսինքն, եթե տանկերն են հայտնվում նման վիճակում, ի՞նչ կլինի մյուս ռազմական տեխնիկայի հետ, էլ չասած հետեւակի մասին: Իսկ գործող մայրուղիներով, որոնցով տեղաշարժվել հնարավոր է, հարձակումներ չես ծավալի: Արդյունքում, հիմնականում ընթանում են դիրքային բախումներ` հրթիռահրետանային զինատեսակներով:

Արդյունքում, բոլորը սպասում են ցրտերին, որ գետինը սառի: Իսկ այս փուլում ռուսական բանակն ավարտում է մոբիլիզացվածների վերապատրաստումը եւ աստրճանական տեղակայումը ռազմաճակատներում: Նաեւ, ինչպես հուշում են բազում տեսանյութեր, արագորեն թարմացվում եւ արդիականացվում է զինտեխնիկան: Եվ եթե բանակցային առաջխաղացում չլինի, ձմռան գալստով վերսկսվելու են նոր մասշտաբային բախումները: