• 27/11/2022

Բելառուսի արտգործնախարարի մահը վրա հասավ Հռոմի Պապի բանագնացի հետ Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումից հետո

Բելառուսի արտգործնախարարի մահը վրա հասավ Հռոմի Պապի բանագնացի հետ Ուկրաինայի հարցով գաղտնի հանդիպումից հետո

Բրիտանական The Daily Mirror թերթը տեղեկացնում է, որ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի անսպասելի եւ առեղծվածային մահը վրա հասավ Հռոմի Պապի բանագնաց Անտե Յոզիչի հետ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու գաղտնի խաղաղության ծրագիր քննարկելու հենց հաջորդ օրը: Նաեւ, նոյեմբերի 28-ին Մակեյը հանդիպում ուներ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Նյութում նշվում է, որ Մակեյը Մինսկի և Արևմուտքի միջև հաղորդակցության միակ հիմնական ալիքն էր, ինչի մասին, ի դեպ, ավելի վաղ հայտնելու առիթ ունեցել ենք: Նաեւ այն կասածների մասին, թե` «Պատահակա՞ն նրա անսպասելի մահը է։ Թե՞ ինչ-որ մեկը նրան դուրս է հանել, որ խոստացածը չկատարեց: Կամ միգուցե ընդհակառակը` նրան կասկածում էին «տեղեկատվության արտահոսքի» մեջ»: