• 28/11/2022

Bild. Պուտինը ցանկանում է վերացնել Լուկաշենկոյին

Bild. Պուտինը ցանկանում է վերացնել Լուկաշենկոյին

Արեւմտյան լրատվամիջոցները պնդում են, որ Վլադիմիր Պուտինը մտադիր է հեռացնել Լուկաշենկոյին եւ Բելառուսը միացնել Ռուսաստանին։ Ըստ Bild-ի՝ ռուսական ռազմական հետախուզությունը, իբր, կարող է «մոտ օրերս փորձել իրականացնել մի սցենար, որը ներառում է կա՛մ Բելառուսի նախագահի դեմ մահափորձ, կա՛մ դրա իմիտացիա»:

Նկատենք, որ արեւմտ յան ոչ միայն լրատվամիջոցները, այլ քաղաքական գործիչները, փորձագետները, ղեկավարները քրոնոմետրի ճշգրտությամբ նախ հայտարարում են, թե ինչ է ուզում անել Պուտինը, հետո սկսում են բացատրել, թե ինչու չարեց, վերջում էլ խոստովանում են, որ Պուտինի այս հերթական քայլին ամենեւին չէին սպասում, որ նա ժամանակակից քաղաքականության ամենախորամանք, ամենահեռատես, ամե բան հաշվարկող գործիչն է: Ու հիմա էլ, թերեւս, նույն պատմությունն է: Օրինակ, ամեն մի ողջձամիտ մարդ կարող է գոնե ինքն իրեն հարցնել` Bild-ն այդ որտեղի՞ց կարող է իմանալ, որ Պուտինը Լուկաշենկոյի վերացումն է նախապատրաստում: Եթե հաստատ գիտեն, կնշանակի, որ Bild-ի ղեկավարներն առնվազն «ռուսական ռազմական հետախուզության» ներկայացուցիչներն են, եւ այդ գերգաղտնի օպերացիան Պուտինը նրանց է հանձնարարել: Կամ էլ այն կարգի մտերիմ են Պուտինի հետ, որ նա սրանց պատմում է, թե երբ եւ որ ղեկավարին է ուզում «մեջտեղից վերացնել», եւ նրանք էլ հրատարակում են: Կամ էլ, եթե բան չգիտեն, բայց գրում են, դա արդեն սովորական ֆեյկ է: Միայն թե, հասել են այն աստիճանի, որ արդեն Bild-ի կարգի հեղինակավոր լրատվամիջոցն է զբաղվում ֆեյկերով:

Չնայած ով իմանա, միգուցե Լուկաշենկոն իրո՞վ արդեն հեգնեցրել է Պուտինին: Առավել եւս, որ հանկարծամահ եղավ Լուկաշենկոյի արտգործնախարարը: