• 29/11/2022

ԱՄՆ-ում կառավարության տրանսգենդեր աշխատակցին մեղադրել են 2,3 հազար դոլար արժողությամբ ուղեբեռ գողանալու մեջ

ԱՄՆ-ում կառավարության տրանսգենդեր աշխատակցին մեղադրել են 2,3 հազար դոլար արժողությամբ ուղեբեռ գողանալու մեջ

ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի տրանսգենդեր աշխատակից Սեմ Բրինթոնին մեղադրել են կնոջ ուղեբեռը գողանալու մեջ, որի ներսում եղել է 2,3 հազար դոլար գումար, հայտնում է New York Post-ը։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Մինեապոլիսի օդանավակայանում։ Բրինթոնը սկզբում հերքել է գողությունը, հետո ասել, որ սխալմամբ է վերցրել ճամպրուկը։ Նա խոստովանել է, որ սկզբում «ամբողջովին ազնիվ չէր», և որ նա միայն հյուրանոցում է հայտնաբերել, որ պայուսակները խառնել է, և նյարդայնացել է։ Նա պայուսակից հանել է պարունակությունը և դրել հյուրանոցի պահարաններում։

Պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել։