• 05/12/2022

Բազմաթիվ հրթիռների նոր ալիք. Ուկրաինայի հերթական զանգվածային հրթիռակոծության հետեւանքները (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բազմաթիվ հրթիռների նոր ալիք. Ուկրաինայի հերթական զանգվածային հրթիռակոծության հետեւանքները (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսական հրթիռների հետևանքների մասին հաղորդագրությունները շարունակվում են ամբողջ Ուկրաինայից։

Թարմ կադրերի նոր ալիք Օդեսայից, որտեղ հզոր հրդեհ է էլեկտրակայանում։ Այստեղ բոլոր պոմպակայաններն ու պահեստային գծերը հոսանքազրկված են, քաղաքում ամենուր ջրամատակարարում չկա։ Քաղաքային խորհուրդը հայտարարել է հասարակական տրանսպորտի աշխատանքի դադարեցման մասին.

Պայթյուններ են գրանցվել Խարկովում և Տերնոպոլի շրջանում։

Պայթյուններ են լսվում նաև Խերսոնում։

Ուկրաինայի երկաթուղիները հայտնել են էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով գնացքների ուշացումների մասին:

Նիկոլաևի շրջանի նահանգապետ Կիմը հայտարարել է, որ այսօր հրթիռային հարվածների երեք ալիք է լինելու։

Ռուսական հարվածներից հետո անջատումների ֆոնին Ուկրաինայի մի շարք շրջաններում սկսվել են ինտերնետի խափանումներ։

Պանյթյուններ են եղել Կրիվոյ Ռոգի, Կիևի, Վիննիցայի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի, Նիկոլաեւի մարզերում, Զապորոժիեում։ Կրիվոյ Ռոգը մասամբ հոսանքազրկվել է, անջատվել են կաթսայատներն ու պոմպակայանները։

Հարվածի ամբողջական հետեւանքները դեռ ճշտվում են: Կան տվյալներ, որ այս անգամ ռուսներն արձակել ան առնվազն 100 հրթիռ:

Источник: https://rusvesna.su/news/1670245062