• 12/12/2022

Գալիք տարվա համար կանխատեսվում է դոլարի 25%-անոց անկում յուանի նկատմամբ, միգուցե նաեւ հիպերինֆլյացիա

Գալիք տարվա համար կանխատեսվում է դոլարի 25%-անոց անկում յուանի նկատմամբ, միգուցե նաեւ հիպերինֆլյացիա

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի առաջարկը ողջ Մերձավոր Արևելքին՝ անցնել յուանով նավթ գնելուն, որը հայտարարվել է Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ, լուրջ մտահոգություններ են առաջ բերել Արեւմուտքում: Դրան էլ գումարվել են հեղինակությւոն վայելող Saxo Bank-ի վերլուծաբանների կանխատեսումները հաջորդ տարվա համար, եւ այս ամենը հանգեցնում է այն բանին, որ երկրները աստիճանաբար հրաժարվելու են դոլարի օգտագործումից: Ընդ որում, Saxo Bank-ի «ամենամղձավանջային» կանխատեսումներից մեկը համարվում է վտանգավոր, քանի որ եվրոպական բանկային ողջ կա այդ նույն սպասելիքը. «Այն երկրները, որոնք ԱՄՆ դաշնակիցներ չեն, կլքեն ԱՄՀ-ն և կստեղծեն նոր պահուստային ակտիվ, քանի որ դոլարը դառնում է ԱՄՆ-ի համար զենք։ Նոր արժույթը կմիավորի ՕՊԵԿ-ի երկրները, Ռուսաստանը, Չինաստանը, Հոնկոնգը, Հնդկաստանը, Բրազիլիան, Պակիստանը, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրները։ Արդյունքում, կենտրոնական բանկերը կնվազեցնեն դոլարային պահուստները, եւ 2023թ.-ի դոլարը կնվազի 25%-ով ասիական նոր արժույթի նկատմամբ»։

Ի դեպ, որոշ փորձագետներ այստեղ նաեւ «դոմինոյի» կամ նույնիսկ` հիպերինֆլյացիայի էֆեկտ են կանխատեսում. «Եթե իրավիճակը զարգանա նման սցենարով, եւ դոլարը 20-30 տոկոսով զիջի դիրքերը, դա առնվազն երեք հետեւանք կարող է առաջ բերել: Նախ, ԱՄՆ-ի դաշնակից երկրների կենտրոնական բանկերը եւս ստիպված կլինեն իրենց պահուստվերը վերակառուցել այդ իրողություններին համապատասխան: Եթե իրենց պահուստներում չնվազեցնեն դոլարի ծավալը, ապա ինֆլյացիոն հարվածը հենց այդ երկրներին է սպառնալու ծանր հետեւանքներով: Երկրորդը. մասնավոր հատվածում նման զարգացումների դեպքում դոլարից հրաժարվելու տենդենցը կծավալվի մինչեւ իսկ ԱՄՆ-ի ներսում, եւ դա կլինի անկանխատեսելի մասշտաբներով:  Երրորդ էֆեկտը գնաճի տեմպերի ահագնացումը կլինի, որը հատկապես կզգացվի դոլարիզացված հումք-ապրանքային շուկաներում: Եվ երբ այդ շուկաները կայունություն տեսնեն այլընտրանքային արժույթում, իրենց հերթին կնետվեն այդ ուղղությամբ: Այս եւ մի քանի այլ գործոնների համադրությունը կտանի հիպերինֆլյացիայի, որն արդեն լիովին անկանխատեսելի անկումներ է ենթադրում դոլարի համար, որպես պահուստային արժույթ»:

Չինաստանի հետ ազգային արժույթներով միջազգային հաշվարկների անցած առաջին երկրներից մեկը Ռուսաստանն էր։ Այժմ երկրների միջև ապրանքաշրջանառության գրեթե կեսն իրականացվում է յուանով և ռուբլով։