• 12/12/2022

«Ռուսաստանը պետք է հաղթի Ուկրաինայում, որպեսզի միջուկային պատերազմ չսկսվի». Փոլ Քրեյգ Ռոբերթս

«Ռուսաստանը պետք է հաղթի Ուկրաինայում, որպեսզի միջուկային պատերազմ չսկսվի». Փոլ Քրեյգ Ռոբերթս

Ամերիկյան քաղաքականության հեղինակավոր գործիչներից մեկը` Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի օրոք Սպիտակ տան նախկին աշխատակից Փոլ Քրեյգ Ռոբերթսը, ով, չմոռանանք, ակտիվորեն գործել է ԽՍՀՄ-ի փլուզման փուլում, այս կարծիքին է ուկրաինական պատերազմի հարցում. «Պուտինը պետք է գործի, Ռուսաստանը պետք է հաղթի Ուկրաինայում, որպեսզի միջուկային պատերազմ չսկսվի»։

«Այո, ես կնախընտրեի տեսնել, որ Ռուսաստանը հաղթի պատերազմում, քան հակամարտությունը վերաճի միջուկային պատերազմի: Մինչև վերջերս Ուկրաինան դարեր շարունակ Ռուսաստանի կազմում էր։ 20-րդ դարում խորհրդային առաջնորդները Ռուսաստանի որոշ հատվածներ միացրել են իրենց ուկրաինական նահանգին: Այս ռուսները տուժել են 2014 թվականին Վաշինգտոնի կողմից հաստատված նեոնացիստական ​​ռեժիմի ներքո, ստեղծել են անկախ հանրապետություններ և խնդրել վերադառնալ Ռուսաստան։ Այս օրինական խնդրանքը միջուկային պատերազմի հիմք չէ»,- գրել է Ռոբերտսը իր կայքում։

Նա նշել է, որ եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն շարունակեն Պուտինինպարտադրել, ապա նա, հասկանալով հետեւանքները, ստիպված կլինի կլինի գործել։ «Ես ներգրավված էի 20-րդ դարի սառը պատերազմի մեջ։ Ես օգնեցի նախագահ Ռեյգանին` վերջ տալ դրան: Սակայն ոչ այն ժամանակ եւ ոչ էլ դրանից հետո իրավիճակը երբեք այնքան վտանգավոր չի եղել, որքան ներկյումս»,- ասել է Ռոբերտսը։