• 15/12/2022

«Երբ իրական սպառնալիք կտեսնենք Բելառուսից, մենք հարված կհասցնենք»

«Երբ իրական սպառնալիք կտեսնենք Բելառուսից, մենք հարված կհասցնենք»

«Մենք չենք սպասի, երբ իրական սպառնալիք կտեսնենք Բելառուսից, մենք հարված կհասցնենք», – ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Վիկտոր Յագունը` ի պատասխան լուրերի, որ Բելառուսը զորքեր է շարժում դեպի սահման::
«Բելառուսում այս ամբողջ իրավիճակը մեզ չի վախեցնում։ Փետրվարը չէ, մենք արդեն լիովին պատրաստ ենք։ Այնտեղ բոլոր կամուրջները, ճանապարհներն ու անտառները ականապատված են, հարյուրավոր կիլոմետրանոց խրամատներ ու արգելապատնեշներ ունենք այնտեղ։ Երևի Լուկաշենկոն կարծում է, որ մենք ինչ-որ բանից վախենում ենք, և նա ներխուժում է սկսելու, իսկ մենք անմիջապես զինադադար կխնդրենք նրանից և Պուտինից: Նա սխալվում է։ Ասեմ ավելին, հենց որ իրական վտանգ տեսնենք մեր սահմանի անմիջական մերձակայքում, առաջինը հարվածելու ենք։ Մենք չենք պատրաստվում սպասել: Մեր բանակն արդեն բավականաչափ փորձ և միջոցներ ունի` ոչ միայն պաշտպանական, այլ նաև հարձակողական գործողություններ իրականացնելու համար»,- ասել է նա ուկրաինական հեռուստատեսության եթերում։