• 23/12/2022

Patriot-ների փոխանցումն Ուկրաինային կարող է գնահատվել, որպես ԱՄՆ-ի` հակամարտության մեջ ուղղակի ներգրավվածություն. Կոսաչով

Patriot-ների փոխանցումն Ուկրաինային կարող է գնահատվել, որպես ԱՄՆ-ի` հակամարտության մեջ ուղղակի ներգրավվածություն. Կոսաչով

Patriot հակաօդային պաշտպանության համակարգի փոխանցումն Ուկրաինային կարող է գնահատվել, որպես ԱՄՆ-ի` հակամարտության մեջ ներգրավվածություն, ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը։

Նա նշեց, որ Patriot-ը հզոր համալիր է, մինչդեռ Ուկրաինային կարելի է մատակարարել միայն մեկ մարտկոց, իսկ թե երբ և ինչպես կսպասարկվի համալիրը, պարզ չէ։

«Բայց ամեն դեպքում, անկախ նրանից, թե ԱՄՆ նախագահը ինչ է ասում պաշտպանական զենքի մասին, մենք բոլոր իրավունքներն ունենք այս մատակարարումը դիտարկելու, որպես ևս մեկ նշանակալից քայլ՝ ուղղված Ամերիկայի ուղղակի ներգրավմանը այս հակամարտությանը։ Ավելի լավ է չստուգել, ​​թե այդ քայլերը որտեղ կվերածվեն որակի»,- գրել է Կոսաչովն իր Telegram-ում։

Նրա կարծիքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը ԱՄՆ կապված է Կոնգրեսում սենատորների և այն քաղաքացիների համամասնության նվազման հետ, ովքեր պատրաստ են շարունակել օգնել Ուկրաինային։