• 24/12/2022

Սուրովիկինը նոր հարձակում է պատրաստում Ուկրաինայի վրա. Bloomberg

Սուրովիկինը նոր հարձակում է պատրաստում Ուկրաինայի վրա. Bloomberg

«Ռուսները գեներալ Սերգեյ Սուրովիկինի հրամանատարությամբ նախապատրաստում են շերտավոր պաշտպանություն և համալրում իրենց շարքերը նորակոչիկներով։ Մոսկվան նոր տարում կարող է նոր հարձակումներ սկսել: Մինչ այդ այն նպատակ ունի խաթարել Ուկրաինայի տնտեսությունն ու ազգային կամքը՝ ոչնչացնելով նրա էներգետիկ ենթակառուցվածքը»,- տեղեկացնում է Bloomberg-ը։

Ինչպես նշում են հոդվածի հեղինակները, այժմ պարզ չէ, թե որ կողմն է առավելություն ունենալու։ «Ամիսներ շարունակ պնդումներից հետո, որ հաղթանակը մոտ է, Պուտինն այժմ ընդունում է, որ իր պատերազմը երկար է տևելու և պնդում է, որ Ռուսաստանը ռազմական ծախսերի հարցում սահմանափակումներ չունի», – նշում է Bloomberg-ը։