• 24/12/2022

Ուկրաինան պատրաստվում է Արտեմովսկը հանձնել. «Ախմատի» հրամանատար

Ուկրաինան պատրաստվում է Արտեմովսկը հանձնել. «Ախմատի» հրամանատար

Ուկրաինայի ռազմական հրամանատարությունը հասկանում է, որ իրենց զորքերը պետք է հանձնեն Արտեմովսկը (պաշտոնական անունը՝ Բախմուտ): Այս մասին ասել է Չեչնիայի ղեկավարի օգնական, «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Ապտի Ալաուդինովը։ Նրա խոսքով, այժմ քաղաքում ընթանում են ամենաթեժ մարտերը, սակայն Կիևը գիտակցում է քաղաքի կորստի անխուսափելիությունը։

«Ամեն դեպքում, նրանք պատրաստվում են նրան, որ այս բնակավայրը կխլեն իրենց ձեռքից, և փորձում են նախօրոք պատրաստել իրենց արևմտյան տերերին և Ուկրաինայի բնակչությանը <…> Կամաց-կամաց սկսում են հանձնել այն բնակավայրերը, որոնցով նրանք ավելի վաղ պարծենում էին»,- ասել է Ալաուդինովը: