• 27/12/2022

Ադրբեջանի հետ միասին մենք տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմք ենք դնում. Էրդողան

Ադրբեջանի հետ միասին մենք տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմք ենք դնում. Էրդողան

Թուրքական լրատվամիջոցները հոդված են հրապարակել, որ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմքեր են դնում։

«Ադրբեջանի հետ միասին մենք տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմք ենք դնում։ Իրադարձությունները կարագանան, քանի որ Հայաստանը ցույց է տալիս իր պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու խաղաղության, անվտանգության և հանգստության կայունացման համար»,- ասել է Էրդողանը արևելյան Էրզրում նահանգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։

Էրդողանը ննաեւ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստվում է տարածաշրջանում իր հազարամյա պատմության ամենակարեւոր բեկմանը, որը համահունչ է «Թուրքիայի դար» նախաձեռնության տեսլականին։

Թուրքիան ամեն ինչ անում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու համար, իր հերթին ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Այսպիսով, երեւի նաեւ հայաստանյան ժեխին հասկանալի դառնա, թե ինչ նկատի ունի Էրդողանը` խոսելով Հայաստանը ցույց տված պատրաստակամության մասին: Համենայնդեպս, իզուր չէ, որ նիկոլյան խունտան ողջ քարոզչությունն ուղղել է ռուսների դեմ: