• 27/12/2022

Զելենսկին մանիպուլացնում է Վաշինգտոնին. The American Conservative

Զելենսկին մանիպուլացնում է Վաշինգտոնին. The American Conservative

Ինչպես գրում էThe American Conservative-ի հոդվածագիր Ռոդ Դրեհերը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է մանիպուլացնել Միացյալ Նահանգները՝ ասելով, որ Ռուսաստանը կարող է իբր հարվածել ամերիկացի դաշնակիցներին, եթե դա հիմա չկանգնեցվի։

«Բայց դա պարզապես սխալ է, դա մանիպուլյացիա է: Ի վերջո, նախագահ Զելենսկու և նրա երկրի շահերը չեն համընկնում Ամերիկայի շահերի հետ»,- ասել է հեղինակը։

Դրեհերը հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը հետևել է նմանատիպ ռազմավարության՝ արդարացնելու «Իրաքի անարդար ու հիմար պատերազմը»։

Դիտորդը նշել է, որ Զելենսկին ցանկանում է «լիակատար հաղթանակ» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ներառյալ այն շրջանների վերադարձը, որոնք դարձել են ռուսական»։