• 30/12/2022

Ռուսաստանը կարող է վերսկսել լայնածաված հարձակումը. լեհ գեներալ

Ռուսաստանը կարող է վերսկսել լայնածաված հարձակումը. լեհ գեներալ

Մինչև ձմռան վերջ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կարող են կրկին լայնածավալ հարձակում սկսել Ուկրաինայի դեմ։ Այս եզրակացություններին է եկել Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի նախկին ղեկավար, գեներալ Ստանիսլավ Կոզեյը։

«Ձմեռային շրջանն այնպիսի ժամանակ է, երբ այս կամ այն ​​կողմից կարելի է անսպասելի բան սպասել։ Ռուսական կողմը, իմանալով դա, նույնպես հավաքում է իր ուժերը»,- ասաց գեներալը։

Կոզեյը նաև ընդգծել է այն փաստը, որ «Կրեմլի տեղեկատվական քաոսը, հավանաբար, միտումնավոր է» և կարող է ծառայել որպես ծածկոց՝ ռուսական զինուժի կողմից նոր լայնածավալ հարձակման նախապատրաստման համար։

«Հավանական է, որ Կրեմլի տեղեկատվական գործունեությունը «մառախուղ» է, որի տակ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ձմեռային անակնկալ պատրաստել»,- մանրամասնեց նա։

Բացի այդ, Կոզեյը կարծիք է հայտնել, որ հունվարին կամ փետրվարին Ուկրաինայի Զինված ուժերը նույնպես կարող են մանևրել և շարունակել հարձակումը Զապորոժիեի, այնուհետև Ազովի ծովի ուղղությամբ։