• 30/12/2022

Վաշինգտոնի հրաժեշտի ժեստը. ԱՄՆ-ն արդեն պատրաստվում է Ուկրաինայի պարտությանը

Վաշինգտոնի հրաժեշտի ժեստը. ԱՄՆ-ն արդեն պատրաստվում է Ուկրաինայի պարտությանը

Patriot հակաօդային պաշտպանության համակարգի փոխանցումը ժեստ է, որը կօգնի արդարացնել ԱՄՆ-ին ուկրաինացիների աչքում` Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից հետո։ Այս մասին YouTube-ի Redacted ալիքում հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։

«Ես սկսում եմ մտածել, որ Patriot-ի առաքումները ԱՄՆ-ից հրաժեշտի ժեստ են», – ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Մակգրեգորը:

Այս ժեստը կօգնի Սպիտակ տանը արդարանալ ուկրաինացիների աչքում՝ ռուսական բանակի հետ մարտերում Ուկրաինայի զինված ուժերի պարտությունից հետո։

Ամեն ինչ նրա համար է, որպեսզի գարնանը ամերիկացի և եվրոպացի քաղաքական գործիչները կարողանան ասել. «Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք, մենք նրանց ուղարկեցինք այն ամենը, ինչ ունեինք, բայց մեզ չհաջողվեց»», – ասաց Մաքգրեգորը:

Ընդհանրապես, նա Ուկրաինայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն անվանել է «անմեղսունակություն, որը երբեք հաջողության շանսեր չի ունեցել»։