• 30/12/2022

Ֆրանսիայում խոստովանել են, որ Պուտինին խաբել են Ուկրաինայի հարցում

Ֆրանսիայում խոստովանել են, որ Պուտինին խաբել են Ուկրաինայի հարցում

Մինսկյան համաձայնագրերը փորձ էին Կիևին ժամանակ տալ բանակն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով պաշտոնավարել է 2012-2017 թվականներին։

«Անգելա Մերկելը իրավացի էր <…> 2014 թվականից Ուկրաինան ուժեղացրել է իր ռազմական ներուժը: Իրոք, ուկրաինական բանակը բոլորովին այլ է, քան 2014-ին: Այն հիմա ավելի լավ պատրաստված և զինված: Դա Մինսկի համաձայնագրերի արժանիքն է, որ նման հնարավորություն ստացավ Կիևը»,- ասել է նա The Kyiv Independent-ին տված հարցազրույցում։

Օլանդը նշել է, որ 2014 թվականից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը բարենպաստ չէր Ուկրաինայի համար, և Արևմուտքին անհրաժեշտ էր շունչ քաշել։