• 30/12/2022

Արեւմուտքը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. The Hill

Արեւմուտքը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. The Hill

Արեւմուտքը պատրաստ է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը: Այս մասին գրում է The Hill-ի սյունակագիր Աբրահամ Շաման։

Նրա խոսքով՝ Բայդենի և Զելենսկու անձնական հանդիպման ժամանակ արդեն բարձրացվել է զինադադարի մասին հարցը։ «Երկու նախագահները ամենայն հավանականությամբ քննարկել են ռազմական գործողությունների դադարեցման հնարավորությունը և հիմք են դրել ապագա բանակցությունների համար»,- կարծում է հոդվածի հեղինակը։

Նա կարծում է, որ բախումները դադարեցնելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի ցանկությունը պայմանավորված է արևմտյան դաշնակիցների տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցությամբ։