• 31/12/2022

Ամանորյա ողջույններ ընկեր Կիմից. Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել

Ամանորյա ողջույններ ընկեր Կիմից. Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան դեկտեմբերի 31-ի առավոտյան երեք կարճ հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։

Նոր արձակման մասին հայտնում է հարավկորեական Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության զինվորականներին։

Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետը հայտնել է, որ հրթիռներն արձակվել են Հյուսիսային Կորեայի Հվանհաե-Նամդո նահանգից: Ճապոնական իշխանությունները նշել են, որ արձակումները կատարվել են տեղական ժամանակով 8:01-ից 8:15-ն ընկած ժամանակահատվածում (Մոսկվայի ժամանակով 2:01-2:15), հյուսիսկորեական հրթիռները թռել են մոտ 350 կմ՝ մոտ 100 կմ առավելագույն բարձրության վրա։

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Սեուլի կողմից պինդ վառելիքով տիեզերական արձակման մեքենայի փորձնական արձակման հաջորդ օրը, որը հետագայում կօգտագործվի ռազմական հետախուզության համար՝ ուղեծիր արձակելով դիտորդական արբանյակներ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին Փհենյանը մի քանի անօդաչու թռչող սարք է արձակել, որոնք մտել են Հարավային Կորեայի օդային տարածք՝ ցույց տալով երկրի հակաօդային պաշտպանության թուլությունը։

Անօդաչուներից մեկը թռել է մինչև Սեուլ, ապա անարգել վերադարձել Հյուսիսային Կորեա։ Միջադեպից հետո հարավկորեացի զինվորականները ստիպված են եղել ներողություն խնդրել հանրությունից՝ իրենց դանդաղկոտության և արտաքին մարտահրավերներին անպատրաստ լինելու համար։