• 31/12/2022

Մոտ ժամանակներս ՌԴ-ն նոր զանգվածային հրթիռային հարձակում կկատարի Ուկրաինայի վրա. բրիտանական հետախուզությունը

Մոտ ժամանակներս ՌԴ-ն նոր զանգվածային հրթիռային հարձակում կկատարի Ուկրաինայի վրա. բրիտանական հետախուզությունը

Բրիտանական հետախուզությունն ակնկալում է, որ մոտ ապագայում ռուսական բանակը նոր զանգվածային հրթիռային հարձակում կկատարի Ուկրաինայի թիրախների վրա։

Լոնդոնում հիշեցնում են, որ հոկտեմբերից Ռուսաստանը 7-10 օրը մեկ զանգվածային հարվածներ է հասցնում` «փորձելով ջախջախել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը»։

Այժմ բրիտանական հետախուզությունը տեսել է հավանականությունը, որ Ռուսաստանը կխախտի այս մարտավարական ավանդույթը և մոտ օրերս նորից հարվածներ կհասցնի՝ իբր «Ամանորյա տոների ժամանակ Ուկրաինայի բնակչության բարոյահոգեբանական ոգին խաթարելու համար»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի թիրախներին հասցվել է հերթական զանգվածային պատասխան հարվածը։