• 31/12/2022

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մահացել է

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը մահացել է

95 տարեկանում վախճանվել է պաշտոնաթող Պապ Բենեդիկտոս XVI-ը։

Նա ծառայել է 2005-ից 2013 թվականներին, իսկ վերջին տարիներին ապրել է Վատիկանի այգիների մենաստանում։

Սան Մարկոյի տաճարի զանգերը հայտարարել են պոնտիֆիկոսի մահվան մասին։

Բենեդիկտոս 16-րդի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 5-ին, արարողությունը կղեկավարի Կաթոլիկ եկեղեցու ներկայիս առաջնորդ Ֆրանցիսկոսը։