• 14/01/2023

«Վագներ»-ը գրոհում է Բախմուտի հյուսիսային արվարձանը (Քարտեզ)

«Վագներ»-ը գրոհում է Բախմուտի հյուսիսային արվարձանը (Քարտեզ)

Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ երեկվանից սկսվել է Պարսկովևկա բնակավայրի վրա հարձակումը։ Այս բնակավայրի դերը նրանում է, որ այն փաստացի Արտյոմովսկի (Բախմուտ) արվարձանն է հյուսիսային ուղղությամբ: Նաեւ այստեղով է անցնում Մ-03 մետական նշանակության մայրուղին, որը Բախմուտի մատակարարման հիմնական ուղղություններից մեկն է: Ընդ որում, այս մայրուղու դերը շատ ավելի է կարեւորվում նրանով, որ ռուսական ուժերը գործնականում փակում են դեպի Բախմուտ տանող երկաթուղին:

Ըստ առկա տեղեկությունների՝ «Վագներ»-ի ստորաբաժանումներն արդեն Պարսկովևկայում են և պայքարում են բնակավայրի կենտրոնի համար։