• 14/01/2023

Խարկովում և Լվովում ոչնչացվել են կենսական ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներ (ֆոտո)

Խարկովում և Լվովում ոչնչացվել են կենսական ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտներ (ֆոտո)

Ուկրաինայում այսօրվա օդային հարվածները, ինչպես և սպասվում էր, հանգեցրել են էլեկտրաէներգիայի անջատումների։

Խարկովում երկու կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ են ոչնչացվել: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ պայթյունից հետո Խարկովի թաղամասերի մեծ մասը հոսանքազրկվել է, մետրոն կանգ է առել։

Լվովի մարզում հարված է հասցվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտին, կարող են լինել լույսի և ջրի մատակարարման ընդհատումներ։

Ժիտոմիրի, Չերկասիի և Վիննիցայի շրջաններում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են մտցվել, հայտնում են տեղական տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ընկերությունները։

Դնեպրոպետրովսկի մարզը հոսանքազրկված է:

Կիևի մարզում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են սկսվել։