• 16/01/2023

Բրիտանիան առավելագույնը 12 տանկ է ուղարկում Կիև. The Independent

Բրիտանիան առավելագույնը 12 տանկ է ուղարկում Կիև. The Independent

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը որոշել է տանկային փոքրիկ խումբ ուղարկել Ուկրաինա։ Այս մասին գրում են The Independent-ը և The Sun-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ շուտով 4 տանկ Challenger 2 կմատակարարվի Արեւելյան Եվրոպա, իսկ որոշ ժամանակ անց Լոնդոնը կուղարկի եւս 8 տանկ։

Այս մի քանի տանկը, հասկանալի է, որեւէ ռազմական խնդիր չի լուծի: Սակայն իմաստը դա չէ: Ըստ ռազմական վերլուծաբանների, Գերմանիան համառորեն հրաժարվում է Ուկրաինային տանկեր տալ, որպեսզի չհամարվի նման ծանր զինատեսակներ Կիեւին տվող առաջին երկիրը: Եվ ահա, Բրիտանիան այդ մի քանի տանկով պարզապես Գերմանիային զրկում է նման պատճառաբանությունից, թե ահա, արդեն դու չես լինի առաջինը: Արդյունքում, կանցլեր Շոլցն արդեն արեւմտյան տերերի առաջ արդարանալու պատճառաբանություն չի ունենա, սակայն տանկեր տրամադրելով, ներգերմանական հարթակում բախման կգնա անգամ սեփական կուսակիցների հետ: Կարճ ասած` «Շոլց կապուտ» վիճակ է: Եվ դրա նախանշանն այդ երկրի պաշտպանության նախարարի սպասվող հրաժարականն է: