• 16/01/2023

Ուկրաինացի հրամանատարները խոստովանում են Բախմուտ կրած մեծ կորուստները. Washington Post

Ուկրաինացի հրամանատարները խոստովանում են Բախմուտ կրած մեծ կորուստները. Washington Post

Ուկրաինացի հրամանատարները խոստովանում են Արտյոմովսկում (Բախմուտ) կրած մեծ կորուստները և հնարավոր են համարում նահանջելը, գրում է The Washington Post-ը։

Հրատարակությունը եզրակացնում է, որ Ուկրաինան կանգնած է բարդ ընտրության առաջ՝ շարունակել պահել քաղաքի համար կամ դուրս բերել զորքերը՝ մարդկանց փրկելու համար, մեջբերում է լրատվամիջոցն ուկրաինացի անանուն զինվորականի խոսքերը, ով մասնակցել է Արտյոմովսկի (Բախմուտ) մարտերին: «Մենք շատ ընկերներ կորցրեցինք այս քաղաքը պաշտպանելիս, ուստի հիմա չենք ուզում հրաժարվել դրանից: Բայց միգուցե ժամանակավոր նահանջը կփրկեր մեր զորքին»,- ասել է նա:

Հնարավոր նահանջի մասին խոսել է նաև Ուկրաինայի հետախուզական գումարտակի հրամանատար Յուրի Սկալան. «Ես պաշտպանելու եմ գլխավոր հրամանատարի որոշումը՝ մարտավարական շարժվելու և պաշտպանության նոր գիծ ստեղծելու մասին, եթե պարզ դառնա, որ կորուստները չափազանց մեծ են»։