• 17/01/2023

«Վագները» շրջապատում է Բախմուտը. Սեմյոն Պեգով

«Վագները» շրջապատում է Բախմուտը. Սեմյոն Պեգով

«Վագները» շրջապատում է Բախմուտը (Արտեմովսկ): Այս մասին հայտարարել է հեղինակավոր ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը։

«Աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ վագներականները Կլեշչեևկայից մարտերով դուրս են մղել Ուկրաինայի ուժերին։ Այսպիսով, ոչ միայն հյուսիսից՝ Սոլեդարի ուղղությունից, այլև հարավից, Բախմուտի շուրջը սեպերը փակվում են»,- գրել է Պեգովը։

Բախմուտից հարավ-արևմուտքում գտնվող Կլեշչեևկա գյուղի հանձնումը հաստատել է նաև չեխ վարձկան Գոնզան, որը կռվում է Ռուսաստանում արգելված «Ազովի» գումարտակի կողմից։ Նրա խոսքով՝ ուկրաինական բանակն այնտեղ բազմաթիվ զինվորներ է կորցրել։