• 17/01/2023

«Կարող ենք սեղմել կոճակը, և սալամ ալեյկում». Կադիրով

«Կարող ենք սեղմել կոճակը, և սալամ ալեյկում». Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը, հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, որոնք նա ասել է մի քանի տարի առաջ` Վլադիմիր Սոլովյովի ֆիլմի համար տված հարցազրույցում։

«Ռուսաստանը մեծ տերություն է, միջուկային տերություն։ Ռուսաստանը երբեք թույլ չի տա իրեն պարտվել, ոչ մի պատերազմում: Կարող ենք սեղմել կոճակը, և սալամ ալեյքում։ Ինչպես ասաց մեր նախագահը՝  մերինչի՞ն է պետք աշխարհն առանց Ռուսաստանի: Ես չեմ ուզում, որ այս սատանաները ապրեն, իսկ մենք այնտեղ չլինենք… Մենք կգնանք դրախտ, նրանք կգնան դժոխք»,- մասնավորապես ասել է Կադիրովը սոցիալական ցանցում` իր օգնականի էջում ուղիղ եթերի ժամանակ։