• 17/01/2023

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը կարող է փլուզվել ցանկացած վայրկյան. Կլիչկո

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը կարող է փլուզվել ցանկացած վայրկյան. Կլիչկո

Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի փլուզումը «կարող է տեղի ունենալ ցանկացած վայրկյան»: Այսպիսի հայտարարություն է արել Դավոսում Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է CNN-ը։

«Մենք չենք խոսում փլուզման մասին, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած վայրկյան, քանի որ ցանկացած վայրկյան ռուսական հրթիռները կարող են ոչնչացնել մեր կրիտիկական ենթակառուցվածքը մեր հայրենի քաղաքում՝ Կիևում, և ոչ միայն Կիևում, այլ նաև մյուս քաղաքներում»,- ասաց նա։ .

«Այժմ Կիևում էլեկտրաէներգիայի պակաս ունենք մոտ 30 տոկոսով։ Այժմ Ուկրաինայում բավականին ցուրտ է` մինուս 10, մինուս 20, ձմռանը երբեմն մինուս 30 աստիճան: Եվ այս եղանակային պայմաններում գրեթե անհնար է ապրել առանց էլեկտրաէներգիայի, ապրել առանց ջեռուցման, և, հետևաբար, իրավիճակը կրիտիկական է, մենք պայքարում ենք գոյատևման համար»,- հավելել է Կլիչկոն։