• 24/01/2023

Հայրենական մեծ պատերազմից հետո նման իրադարձություններ չեն եղել. Գերասիմով

Հայրենական մեծ պատերազմից հետո նման իրադարձություններ չեն եղել. Գերասիմով

ՀՌՕ գոտում Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերին դեմ է գրեթե ողջ հավաքական Արևմուտքը, ռազմական գործողությունների նման ինտենսիվություն ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ երբեք չի եղել: Այս մասին ասել է Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը։

Նա պարզաբանել է, որ իրավիճակը կայունացնելու, նոր տարածքները պաշտպանելու և հարձակողական գործողություններ իրականացնելու համար Գլխավոր շտաբը ստիպված է եղել մասնակի մոբիլիզացիա իրականացնել։

Հայրենական մեծ պատերազմից հետո նման իրադարձություններ չեն եղել, ասել է Գերասիմովը` հավելելով, որ այժմ Գլխավոր շտաբը ձեռնարկում է բոլոր միջոցները Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից սահմանված հատուկ գործողության նպատակներին հասնելու, ինչպես նաև երկրի ռազմական անվտանգությունն ապահովելու համար՝ ելնելով առկա ռազմական սպառնալիքներից։