• 28/01/2023

Պուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային Leopard տանկերն Ուկրաինա տեղափոխելուց հետո. Bild

Պուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային Leopard տանկերն Ուկրաինա տեղափոխելուց հետո. Bild

Գերմանական Bild հրատարակության նյութում փորձագետը խոստովանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ կհայտարարի Գերմանիային՝ որպես Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման հնարավոր պատասխան։

Դրան կարող է նպաստել այն փաստը, որ գերմանական բանակում սպառազինության ու զինամթերքի պաշարներն ավարտվում են Ուկրաինային պարբերաբար ցուցաբերվող օգնության շնորհիվ։

Մեկ այլ տարբերակ է Բելառուսի տարածքից ռուսական զորքերի մուտքը, ինչի արդյունքում այս տարածաշրջանում կարգելափակվի Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումը։

Երրորդ՝ ամենաարմատական ​​սցենարը միջուկային զենքի կիրառումն է, սակայն վերլուծաբաններն այս սցենարը քիչ հավանական են համարում։