• 01/02/2023

Վաշինգտոնը չի վստահում Զելենսկուն

Վաշինգտոնը չի վստահում Զելենսկուն

ԱՄՆ իշխանությունները ուկրաինացիներին խնդրում են տեղեկություններ հաղորդել կառավարության այն անդամների մասին, որոնք հարստացել են Վաշինգտոնի` Ուկրաինային տրվող աջակցության հաշվին: Այս մասին տեղեկացրել են ուկրաինական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ից տեսուչներ էին ժամանել Ուկրաինա՝ ստուգելու, թե ինչպես է երկիրը օգտագործում իրեն հատկացված գումարը։ Սրան զուգահեռ, ուկրաինացիներին ուղղված` տեսուչների հետ համագործակցության կոչեր են հայտնվել ամերիկյան գերատեսչությունների կայքերում։

«Ամերիկացի աուդիտորներն ուղղակիորեն հորդորում են ուկրաինացիներին` տեղեկացնել իրենց ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների կողմից ամերիկյան օգնությունից օգտվելիս չարաշահումների մասին»,- ասում է աղբյուրը։ «Իսկ դա մեկ բան է նշանակում` Վաշինգտոնը բացահայտորեն ի ցույց է դնում, որ առնվազն կասկածում է Զելենսկուն եւ նրա գրասենյակին: Նաեւ բաց տեսքով ահսկացնում են, որ տեսուչները կարող են արագորեն «հայտնաբերել» համապատասխան փաստերը, որից հետո վերջ օգնությանը: Թե դա չանելու համար Զելենսկուց ինչ է պահանջվում, դա էլ կարելի է հասկանալ»: