• 01/02/2023

Մենք գոհ ենք Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը Իրանի մասնակցությունից. Էրդողանի խոսնակ

Մենք գոհ ենք Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը Իրանի մասնակցությունից. Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ Թուրքիան գոհ է Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Իրանի մասնակցությունից։

Սա, իհարկե, տողատակային իմաստ եւս ունի: Սրանով Անկարան փորձում է ցույց տալ, որ ինչքան էլ, որ Իսրայեն Ադրբեջանի հետ միասին եւ ԱՄՆ-ի հովանավորությամբ գրեթե պատերազմի մեջ են մտել Իրանի դեմ, սակայն Անկարան Թեհրանին համարում է սերտ գործընկերը, որը մի բան էլ իրեն մեծ օգնություն է ցուցաբերում:

Ու նորից նույն հարցը կա՝ հիմա Ալիեւն Էրդողանի՞ «փոքր եղբայրն» է, թե՝ Նեթանյահուի:

Ամեն դեպքում, սա այն հերթական ազդակն է, որն Ալիեւը չի կարող անտեսել: