• 01/02/2023

Իրանի խորհրդարանը խոստացել է պատասխանել Սպահանում անօդաչուի հարձակման մասին Կրեւի խոսքերին

Իրանի խորհրդարանը խոստացել է պատասխանել Սպահանում անօդաչուի հարձակման մասին Կրեւի խոսքերին

Իրանը անպատասխան չի թողնի Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակումը, հայտարարել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մահմուդ Աբբասզադե Մեշկինին։

«Սպահանի վրա հարձակումն անպատասխան չի մնա»,- ասել է Մեշկինին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը կարձագանքի՞ Զելենսկու վարչակազմի անդամ Միխայիլ Պոդոլյակի հայտարարությանը Սպահանում անօդաչու թռչող սարքի հարձակմանը Կիևի հնարավոր մասնակցության մասին ակնարկով։

«Նրանք շատ են վախենում։ Որովհետև մենք ոչ մեկի հետ չենք կատակում։ <…> Մեր կարծիքով, նրանք ոչ մի անսպասելի բան չեն ասել։ Մեզ համար զարմանալի չէ, որ ուկրաինական կառավարությունը նման դիրքորոշում է ընդունում, քանի որ նա պարզապես պետք է այնպիսի դիրքորոշում ընդունի, որը համահունչ է Արևմուտքի հեգեմոնիայի հետ»,- ընդգծել է իրանցի պաշտոնյան։

Եզրափակելով՝ իրանցի պաշտոնյան, պատասխանելով այն հարցին, թե Թեհրանը որ կողմը կարող է բռնել Ուկրաինայի հետ հնարավոր հակամարտությունում, լակոնիկ նշել է, որ «Արևմուտքի տիրապետության դարաշրջանն ավարտվել է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին՝ Սպահանի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Զելենսկու վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը թվիթերում գրել է «Ուկրաինան զգուշացրել է ձեզ»։ Սա բացահայտ ակնարկ է, որ Կիեւը եթե անգամ ուղղակի մասնակից չէ, ապա առնվազն քաջատեղյակ է եղել այդ հարձակումից: