• 01/02/2023

ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը աշխարհը հասցրել է միջուկային հակամարտության եզրին. Փոլ Քրեյգ Ռոբերթս

ՌԴ-ի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը աշխարհը հասցրել է միջուկային հակամարտության եզրին. Փոլ Քրեյգ Ռոբերթս

Ռոնալդ Ռեյգանի վարչակազմի ժամանակ Սպիտակ տան պաշտոնյա Փոլ Քրեյգ Ռոբերթսը՝ դեռ խելամտությունը պահպանած եւ հեղինակություն ունեցող գործիչներից մեկը, որին երբեք հնարավոր չէ համարել ռուսների հանդեպ բարեկամաբար տրամադրված, ասել է, որ Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունն է, որ աշխարհը հասցրել է միջուկային հակամարտության եզրին։

Ռոբերթսն ասել է, որ Վաշինգտոնն ավելի քան 20 տարի մեծացնում է Մոսկվայի հետ միջուկային պատերազմի հավանականությունը։ Դա սկսվեց այն ժամանակ, երբ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը դրժեց կառավարության խոստումը` ՆԱՏՕ-ին չմոտեցնել Ռուսաստանի հետ սահմանին: Հաջորդ ղեկավարները չեղարկել են երկրների միջև վստահության ամրապնդման բոլոր փաստաթղթերը:

Նա հավելել է, որ 2014 թվականին Ուկրաինայի կառավարության տապալումից հետո Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սադրանքները «ամբողջությամբ ոչնչացրեցին Մոսկվայի վստահությունը Վաշինգտոնի նկատմամբ»։

Ռոբերտսը նաև հայտարարեց միջուկային պատերազմի մոտալուտ լինելու մասին։ «Ատոմային գիտնականներն ասում են, որ կեսգիշերին (դատաստանի օրվա ժամին) մնացել է 90 վայրկյան: Իսկ ես կարծում եմ՝ մեկ նանովայրկյան է մնացել: Մենք հասել ենք այն կետին, երբ անհրաժեշտ է ընդամենը մեկ կեղծ ահազանգ մուտքային հրթիռների մասին»,- ասաց նա:

Ռոբերթսը մեղադրել է արևմտյան քաղաքական գործիչներին «ոչ կոմպետենտ, անպատասխանատու և բացարձակ հիմար» լինելու մեջ, նրանք վստահ են, որ «Ուկրաինայում իրենց հեղինակություն ունենալն արդարացնում է միջուկային պատերազմը»։

«Կա նաեւ այն հարցը, թե ի՞նչ կանի ԱՄՆ-ը, երբ իր դիրքերն ամրապնդած ռուս զինվորականները ճեղքեն Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը»։

Ռոբերթսը նաև կոչ է արել՝ ձերբակալել ԱՄՆ-ի ռազմական ծրագրավորողներին՝ որպես  ներկայիս իրավիճակի համար պատասխանատու։