• 02/02/2023

Ստալինի արձանը նորից Վոլգոգրադում է (Տեսանյութ)

Ստալինի արձանը նորից Վոլգոգրադում է (Տեսանյութ)

Վոլգոգրադում կանգնեցվել են Ստալինի, Ժուկովի և Վասիլևսկու կիսանդրիները:

Կենտրոնում գրանիտե պատվանդանի վրա տեղադրվել է Գերագույն գլխավոր հրամանատար Իոսիֆ Ստալինի կիսանդրին։ Նրա մի կողմում Վասիլևսկին է՝ Ստալինգրադի ճակատամարտի գլխավոր շտաբի պետը, մյուսում՝ Գերագույն հրամանատարի տեղակալ Ժուկովը։

Կիսանդրիների բացմանը եկել էին ոչ միայն պաշտոնյաներ, այլեւ վոլգոգրադցիներ, առաջնագծի զինվորներ։ Հայրենական մեծ պատերազմի 97-ամյա վետերան Ալեքսանդր Մեդկովը, ողջունելով զորավարներին, ծնկի է իջել և խաչակնքվել։ Մինչ այդ նա մասնակցել է աթլետիկայի վազքի՝ մեկ կիլոմետր վազելով թմբի երկայնքով շապիկով՝ կրծքին Ստալինի դիմանկարով։

Սա, ի դեպ, 1953թ.-ից ի վեր տեղադրված Ստալինի առաջին արձանն է, եւ դա շատ բան է խորհրդանշում: