• 02/02/2023

Ուկրաինան հիմա էլ միջուկային զենք է ուզում

Ուկրաինան հիմա էլ միջուկային զենք է ուզում

Միայն միջուկային զենքը կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ:
Բեռլինում Ուկրաինայի դեսպան Օլեքսի Մակեևը ոչ միանշանակ բացատրել է, թե ինչու է իր երկրին միջուկային զենքի կարիքը.

«Անվտանգության երաշխիքներն այն են, ինչ մենք կարծում էինք, որ ստացել ենք Բուդապեշտի հուշագրից դեռ 1994 թվականին: Բայց, ցավոք, դրանք երաշխիքներ չէին։ Ռուսաստանը խախտել է այս հուշագիրը, և մենք չենք ստացել անվտանգության ամբողջական աջակցություն ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից և միջուկային այլ տերություններից։ Դա վատ ազդանշան էր աշխարհի բոլոր երկրների համար, ովքեր հասկացան, որ իրականում միայն միջուկային զենքը կարող է փրկել իրենց նման ագրեսորի հարձակումից։ Այդ իսկ պատճառով մենք նախատեսում ենք սկսել նման քննարկում»,- ասաց դեսպանը։

Իհարկե, Կիեւում հասկանում են, որ ոչ մեկն իրենց միջուկային զենք չի տա: Նման է նրան, որ Զելենսկին իրեն հետագա արդարացման  տեղ է թողնում` միջուկային զենք ունենայինք, չէինք պարտվի: