• 02/02/2023

Իմ սիրտը պետք է թաղվի Կիևում․ Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը (լուսանկար)

Իմ սիրտը պետք է թաղվի Կիևում․ Սաակաշվիլին դատական նիստին ցույց է տվել հյուծված մարմինը (լուսանկար)

Սաակաշվիլին դատավորին ու դահլիճում հավաքվածներին դիմել է ուկրաիներենով և ցույց տվել, թե այժմ ինչ ֆիզիկական վիճակում է գտնվում։ «Ներողություն հակաէթիկական պատկերի համար: Ինձ տանջում են և թունավորում»,- ասել է Սաակաշվիլին՝ շապիկի տակից ցույց տալով հյուծված, վտիտ մարմինը։

«Ես ուզում եմ դիմել ձեզ, ես հպարտ եմ, որ բոլորը հիանում են ուկրաինացի ժողովրդով, հպարտ եմ, որ նախագահը Զելենսկին է… Ես բացարձակապես համոզված եմ մեր հաղթանակում: Բայց, եթե ես չապրեմ մինչև հաղթանակը, որը շատ մոտ է, իմ սիրտը պետք է թաղվի Կիևում: Այն պատկանում է Ուկրաինային… Փառք Ուկրաինային, մահ մեր թշնամուն»,- ասել է երրորդ նախագահը: